Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոցում այսօր՝ սեպտեմբերի 1-ին ուսումնական տարվա մեկնարկը տրվեց մեկ րոպե լռությամբ հարգելով քառօրյա պատերազմում զոհված 19-ամյա Ադամ Սահակյանի հիշատակը: Այսօր նրա անունը կրող դասարանի բացմանը ներկա էին Ադամ Սահակյանի ծնողները, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ե՛վ հուզմունք կա, և՛ մի փոքր տագնապ, բայց նաև հպարտություն… Ոչ բոլորին այդպիսի բախտ կվիճակվի, որ այդքան երիտասարդ տարիքում կատարի իր առաքելությունը: Ժամանակ առ ժամանակ կայցելենք այս դասարան, ծաղկեփունջ կդնենք նկարի մոտ»,- ասաց հերոսի մայրը:
Հերոսի անունը կրող դասասենյակի պատերից կախված են Ադամ Սահակյանի լուսանկարները և «Ադամ Սահակյան ներկա՛» գրությամբ ցուցանակ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































