Մեքսիկայում ԱՄՆ-ի դեսպանատունը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել չեղարկել իր այցը Մեքսիկա, հայտնում է MSNBC-ն:
NBC հեռուստաալիքի լրագրողուհի Անդրեա Միտչելը պատմել է, որ ԱՄՆ դեսպանատունը Թրամփի խորհրդականին ասել է, որ նրա անակնկալ այցը Մեքսիկա դժվար է կազմակերպել, քանի որ նա ոչ միանշանակ է ընկալվում այդ երկրում, և որ նրա այդպիսի վաղ այցից արժե հրաժարվել:
Նրա խոսքերով` Թրամփի խորհրդականը չի համաձայնվել այդ կարծիքի հետ, նրանք «վճռորոշ կերպով» ցանկանում են իրականացնել Թրամփի այցը:
Ավելի վաղ Թրամփը հաստատել էր, որ օգոստոսի 31-ին կհանդիպի Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ:









































