Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի հետ քննարկել է Ղարաբաղի իրադրությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջև, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական երկկողմ համագործակցության որոշ հարցեր, ինչպես նաև իրադրությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:









































