Պորտուգալական «Սպորտինգ»-ի հարձակվող Իսլամ Սլիմանին մոտ է Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր»-ի կազմը համալրելուն։
The Guardian-ի փոխանցմամբ՝ ալժիրցի հարձակվողը «Լեսթեր» կտեղափոխվի 35 մլն եվրոյի դիմաց։ Հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էին եվրոպական առաջատար առաջնությունների մի շարք ակումբներ, սակայն նա նախընտրել է հանդես գալ «Լեսթեր»-ում։
Պորտուգալիայի բարձրագույն խմբի առաջնության նախորդ մրցաշրջանում Սլիմանին մասնակցել է 33 հանդիպման և խփել 27 գոլ՝ գլխավորելով ռմբարկուների ցուցակը։






































