Friday, 19 06 2026
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն

Մենուա Հարությունյանը կարող է ինքնաառաջադրվել, բայց ՀՀԿ-ն այդ հարցը դեռ չի քննարկել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը ցանկանում է պատգամավոր դառնալ և այդ նպատակով մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքից պատգամավորական աթոռը թափուր է մնացել այս շաբաթ պատգամավոր Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո: Վերջինս Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի արդյունքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 38 ընտրատարածքում արդեն ընտրության օր է նշանակել՝ սեպտեմբերի 29: Իսկ թեկնածուների առաջադրումը տեղի կունենա օգոստոսի 5-ից մինչև 15-ը: Այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը առաջիկա երկու շաբաթներին Գործադիր մարմնի նիստում պետք է քննարկի, թե այդ ընտրատարածքում ում թեկնածությունն է առաջադրելու:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ և ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ կուսակցությունում դեռ այդ հարցը չեն քննարկել և կքննարկեն սահմանված ժամկետում՝ մինչև օգոստոսի 5-ը տեղի ունենալիք ԳՄ նիստում: Մեր այն դիտարկմանը, թե Մ. Հարությունյանը ցանկանում է ՀՀԿ-ի կողմից առաջադրվել, հնարավո՞ր է, որ կուսակցությունը հենց նրան առաջադրելու որոշում կայացնի, Ռ. Թադևոսյանը կրկնեց, որ կուսակցությունը այդ ընտրատարածքում թեկնածու առաջադրելու հարց դեռ չի քննարկել:

«Իսկ Մ. Հարությունյանը կարող է առաջադրվել, բայց կուսակցությունում այդ հարցը չենք քննարկել: ՀՀ օրենսդրության համաձայն՝ թեկնածուները կարող են ինքնաառաջադրվել կամ առաջադրվել կուսակցության կողմից»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Մ. Հարությունյանի ղեկավարած կայքը այն եզակի լրատվամիջոցն էր, որը պաշտպանեց կամ գոնե չքննադատեց Ս. Խաչատրյանին նրա ընտանիքի անդամների կողմից Ավետիք Բուդաղյանին սպանելու համար: Ավելին՝ նա անընդհատ փորձել է ունենալ Ս. Խաչատրյանի բարեհաճությունը նույնիսկ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած այն հայտնի դեպքից հետո, երբ Սյունիքի նախկին մարզպետը նույն Մ. Հարությունյանի ներկայությամբ հարվածել էր նրա հորաքույր՝ գործարար Սիլվա Համբարձումյանին: Եվ այժմ Մ. Հարությունյանը ցանկանում է այդ ընտրատարածքից ընտրվել նույն Ս. Խաչատրյանի աջակցությամբ:

Ի դեպ, Մ. Հարությունյանը ցանկանում էր պատգամավոր դառնալ դեռ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: ՀՀԿ-ն նրան չընդգրկեց համամասնական ցուցակի անցողիկ տեղերում: Հետագայում նա սկսեց աշխատել Երևանի Էրեբունի վարչական տարածքի ընտրատարածքներից մեկից առաջադրվելու ուղղությամբ, բայց իր կուսակցությունից դա նրան թույլ չտվեցին: Եվ այժմ այդ առումով նրա առջև նոր հեռանկար է բացվել, և Մ. Հարությունյանը փորձում է ստանալ Սերժ Սարգսյանի համաձայնությունն այդ ընտրատարածքից առաջադրվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում