News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր մեկօրյա պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան, որտեղ անցկացնելու է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Հաղորդվում է, որ Կվիրիկաշվիլին այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Բանակցություններն անցկացվելու են ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով: Այցի ժամանակ Կվիրիկաշվիլիին կուղեկցեն փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ինչպես նաև փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն:









































