Իտալացի փրկարարները Ամատրիչե քաղաքում բնակելի տան փլատակների տակից հանել են տնային կատվի, որը 5 օր անցկաղրել է փլատակների տակ: Այդ մասին հայտնում է The Local-ը:
Ջոյա անունով կատվի տիրուհին երկրաշարժի ժամանակ տունը լքելիս չի կարողացել գտնել ինչ-որ տեղ թաքնված իր կատվին:
Կինը փրկարարներին խնդրել է գտնել կատվին: Կենդանուն գտել են միայն երբ փլատակների ձեռքով մաքրումն ավարտվել է և գործի են անցել բուլդոզերները:
Փրկարարներն ազատել են կատվին: Ջոյային զննած անասնաբույժերը եզրակացրել են, որ նա առողջ է, թեև սթրես է տարել և ջրազրկված է:
Պարբերականը նշում է, որ Ամատրիչեում փլատակների տակից հանել են մոտ 200 կենդանու:










































