Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի նախկին ոստիկանապետ Հուսեին Չափքընը: Բացի դրանից՝ ձերբակալվել է ևս երեք մարդ:
Դա տեղի է ունեցել Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում, որին մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջումը կազմակերպելու համար:
Չափքընը մեղադրվում է Գյուլենի շարժման գործողություններին քողարկում ապահովելու համար: Նա Ստամբուլի ոստիկանապետ է եղել 2009-2013 թվականներին:











































