Ֆրանսիան և ողջ Եվրոպան այնպես, ինչպես Ռուսաստանը, հետաքրքրված են հնարավորինս շուտ պատժամիջոցային ռեժիմից դուրս գալով և հարաբերությունների նորմալացմամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ելույթ ունենալով Փարիզում ֆրանսիացի դեսպանների ամենամյա հանդիպմանը, հայտնում է TASS գործակալությունը։
Օլանդը հայտարարել է, որ ցավում է հակառուսական պատժամիջոցների համար՝ չնայած դրանց անհրաժեշտությանը, և հույս ունի, որ իրավիճակը կփոխվի։
Նախագահը հայտնել է Ուկրաինայում իրավիճակի վատթարացման մասին և հույս հայտնել, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման «նորմանդական» ձևաչափում (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա) քննարկումները կվերսկսվեն։
Անդրադառնալով Անդրատլանտյան առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններին՝ նա նշել է, որ Ֆրանսիան կհրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտի գոտու ստեղծման հետագա բանակցություններից, քանի որ կարծում է, որ առաջարկված տարբերակը հավասարակշռված չէ, և դրա շուրջ քննարկումները վերջնականապես փակուղի են մտել՝ ասել է Օլանդը։









































