Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է աշխատանքներ կատարել` ուղղված թիմի կազմի հզորացմանը:
Ակումբն արդեն բավականաչափ հզոր է: Այն համալրել են «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Վերդեր»-ի ֆուտբոլիստ Սոկրատիս Պապաստատոպուլոսը, «Սենտ Էտյեն»-ի առաջատար Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և «Վալենսիա»-ի պաշտպան Ադիլ Ռամին: Այժմ Դորտմունդի ակումբի ներկայացուցիչները փորձում են իրականացնել տրանսֆերային հինգերորդ գործարքը, որի մանրամասները չեն հրապարակվում:
«Գերադասում եմ զգուշորեն խոսել տրանսֆերների մասին: Կարող եմ ասել միայն, որ նոր ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության ակումբներից չէ և գործարքն արդեն վերջին փուլում է»,- ասել է «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն:



































