Բրյուսելի ոստիկանությունը 5 մարդու է ձերբակալել՝ Քրեագիտության ինստիտուտի նոտ պայթյունի կազմակերպման կասկածանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ նրանց հարցաքննում են քննիչները։
Նախնական տվյալներով՝ հարձակվողները ցանկանցել են շենքի ներսում որոշակի փաստաթղթեր ոչնչացնել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ գիշերը Բելգիայի մայրաքաղաքի հյուսիսում՝ Քրեագիտության ինստիտուտի վրա, իրականացվել է հարձակում: Մեկ կամ մի քանի անձ ավտոմեքենայով հարվածել են դարպասին և պայթուցիկ սարք գործարկել շենքի մոտ, որից հետո հրդեհ է սկսվել։ Քանի որ շենքում ոչ ոք չի եղել, պայթյունի հետևանքով ինստիտուտի աշխատակիցները չեն տուժել:









































