«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը որոշ մանրամասներ է հայտնել նեապոլիտանյան ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին:
«Մենք այնպիսի հարձակվող ենք փնտրում, ով կարող է 40 գոլ խփել մեկ մրցաշրջանի ընթացքում: Այդպիսիք շատ չեն: Սակայն դա է իմ պահանջը:
Մեզ չեն հետաքրքրում ֆուտբոլիստները, ում համբավն առաջին պլան է դուրս գալիս խաղից առաջ: Կալյեխոնն, օրինակ, մեկ մրցաշրջանում կարող է 10-20 գոլ հեղինակել»,- նշել է մասնագետը:
Հիշեցնենք, որ Էդիսոն Կավանին, ով կշարունակի կարիերան ՊՍԺ-ում 29 գոլ է խփել Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի 34 հանդիպումներում:






































