Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն անդրադարձել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա: Ինչպես մեզ մոտ, այնպես էլ այնտեղ թանկացել է և՛ գազի և՛ էլեկտրաէներգիայի վճարը, ինչի հետևանքով էլ թանկացել են առաջին անհրաժեշտության սննդամթերքի որոշ տեսակներ: «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ թթվասերը, կաթնաշոռն օրինակ թանկացել է 20 դրամով, հացը՝ 10:
Ի դեպ, թանկացել է նաև բրինձը և նպարեղենի մի քանի այլ տեսակներ:
Ե՛վ Ղարաբաղում, և՛ այստեղ թանկացել է նաև գարեջուրը, հանքային ջրերից մի քանիսը՝ կապված ակցիզների հետ:
«Առաջին լրատվական»-ը փորձեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, սակայն տեղեկացրեցին, որ ուսումնասիրությունների արդյունքը կհրապարակվի օգոստոսի սկզբին: Այս պահին որևէ կոնկրետ տվյալ նրանք չունեն:









































