«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Անգլիայում աշխատանքի մասին:
«Ես պետք է հաղթահարեմ ճնշումը: Կանեմ հնարավորը, իսկ մրցաշրջանի վերջում ակումբի նախագահը կգնահատի աշխատանքս: Պետք է հաղթեմ: Հակառակ դեպքում ինձ կազատեն աշխատանքից:
Գիտեմ, որ «Սիթի»-ից սպասելիքները շատ են: Բոլորը սպասում են, որ մենք ֆանտաստիկ ֆուտբոլ կցուցադրենք և հաղթանակներ կտանենք: Ամեն ինչ հասկանում եմ և կենտրոնանում թիմի ու խաղերի վրա:
Յուրաքանչյուր խաղից հետո մենք վերլուծում ենք այն: Գիտեմ, որ ինձ կքննադատեն երկրպագուները, վերլուծաբանները: Այդպես ամենուր է: Դա էլ բիզնեսի մի մասն է»,- Sky Sports-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































