«Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի կարծիքով` իր նախկին ակումբը` «Լիվերպուլ»-ը պետք է ձեռք բերի «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարտի տրանսֆերը:
««Լիվերպուլ»-ը մեծագույն ակումբ է: Եթե «Մանչեսթեր Սիթի»-ում Հարտի ապագան հարցական է, ապա լավ կլինի, եթե «Լիվերպուլ»-ը ձեռք բերի նրա իրավունքները:
Միշտ բարձր եմ գնահատել Ջոյի որակները: Նա հանճարեղ դարպասապահ է: Հետաքրքիր կլիներ, եթե Հարտը «Լիվերպուլ» տեղափոխվեր»,- Mirror-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:







































