Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստը վստահ է, որ պորտուգալացի մասնագետը մեծ ներդրում է ունեցել «Արքայական ակումբ»-ում:
«Ֆուտբոլիստները ձախողեցին անցած մրցաշրջանը: Պետք է ավելի մեծ հարգանք ցուցաբերել Մոուրինյոյի հանդեպ: Նա ինձ համար շարունակում է ուժեղ մասնագետ և հիանալի մարդ մնալ»,- նշել է Խեդիրան:
Նշենք, որ վերջերս «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ թիմը մեծ առաջընթաց է գրանցել Մոուրինյոյի գլխավորությամբ:






































