Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Ասյեր Իլյարամենդին ցանկանում է հաջողությունների հասնել «արքայական ակումբ»-ում: Կիսապաշտպանը նշել է, որ Քրիշտիանու Ռոնալդուին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է համարում:
«Ես ներդնում եմ բոլոր ուժերս և ջանք չեմ խնայում մարզումների ժամանակ: Իհարկե, խաղի ընթացքում ամեն ինչ կարող է պատահել, բայց ես միշտ համապատասխան տրամադրվածություն ունեմ:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա, իմ կարծիքով` նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ուստի նրա թիմակիցները պետք է նույնպես փորձեն բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել»,- ասել է Իլյարամենդին:










































