Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի գլխավոր շենքի սրաձողը լուսավորվել է իտալական դրոշի գույներով։ Նման որոշում էր ընդունել նահանգապետ Էնդրյու Կուոմոն՝ հարգելու Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 250 զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնում է PIX-11 հեռուստաալիքը։
«Իտալիայի ժողովուրդը քաջություն և տոկունություն ցուցաբերեց այդ աղետի դեմ։ Նյույորքցիները մտածում են իտալացիների մասին ու աղոթում նրանց համար»,- ասել է նահանգապետը։
Նա նաև հայտարարել է, որ Նյու Յորքը պատրաստ է օգնություն տրամադրել Իտալիային առաջիկա շաբաթներին ու ամիսներին ճիշտ այնպես, ինչպես իտալացիներն են օգնել նյույորքցիներին, երբ անհրաժեշտ է եղել։
Հաղորդվում է, որ Նյու Յորքում ներկայումս ապրում է իտալական ծագմամբ 2.7 մլն ամերիկացի։









































