Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո փախուստի դիմած գեներալների թիվը հավելվել է ևս մեկով՝ հասնելով 10-ի:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը: Նրա խոսքերով՝ պարզվել է, որ գեներալ Նուման Յեդիյըլդըզը նույնպես փախուստի է դիմել և հանգրվանել է Հունաստանում:
Ըշըքի տվյալներով՝ ներկա դրությամբ փախուստի մեջ գտնվող թուրք զինվորականների թիվը հասնում է 130-ի, որոնցից 10-ը գեներալ են: Հունաստանում են գտնվում նաև ուղղաթիռով այնտեղ փախած 8 թուրք զինվորականներ:









































