Թուրքական «Գալաթասարայ»-ի հարձակվող Դիդյե Դրոգբան հրաժարվել է վերադառնալ Լոնդոնի «Չելսի»: Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ Ժոզե Մոուրինյոն Դրգբային առաջարկել էր վերադառնալ Լոնդոն:
«Մոուրինյոն զանգահարել է Դրոգբային և ասել, որ ցանկանում է նրան կրկին տեսնել «Չելսի»-ում: Նրանք հիանալի հարաբերություններ ունեն և հարգում են միմյանց: Բայց Դրոգբան երջանիկ է «Գալաթասարայ»-ում և այդ մասին հայտնել է իր նախկին մարզչին:
Դիդյեն նրան բացատրել է, որ չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը»,- Դրոգբայի գործակալի խոսքերը մեջբերում է Thesportscampus-ը:
Հավելենք, որ Դրոգբայի` «Գալաթասարայ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2014թ.:





































