Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Բաստիլի գրավման օրվան նվիրված զինվորական շքերթին մասնակցել են նաև Մալիի զինվորականները, հաղորդում է France 24-ը:
Աֆրիկացի զինծառայողները, որոնք մասնակցել եմ Մալիում ռազմական գործողություններին, մասնակցել են Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած շքերթին, իսկ Մալիի ժամանակավոր նախագահ Դիոնկունդե Տրաորեն դարձել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվավոր հյուրը:
Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը նշվում է հուլիսի 14-ին:









































