Հինգ մարդ վնասվածքներ է ստացել Պամպլոնում ցուլերի հետ մրցավազքի ժամանակ՝ հաղորդում է Associated Press-ը:
Առավել լուրջ տուժել է 23-ամյա ավստրալուհին, որովհետև ցուլը կոտոշներով հարվածել է նրա կրծքին: Մյուս չորսը թեթև վնասվածքներ ունեն:
Ընդհանուր առմամբ՝ այս տարի ցլերի մրցավազքի ժամանակ տուժել է մի քանի տասնյակ մարդ:
Սան Ֆերմինի տոնի ժամանակ Պամպլոնի փողոցներով ցուլերի մրցավազք է կազմակերպվում։ Տոնը սկսվել է այս շաբաթ:











































