Համացանցում արդեն հայտնվել են Հալի Բերիի և Օլիվիե Մարտինեսի հարսանեկան արարողության առաջին լուսանկարները: Դրանց թվում է նաև հարսնացուի հետ լուսանկարը:
Միջոցառումը տեղի է ունեցել գաղտնի: Սա նկատելի է այն փաստից, որ փակվել էր Շատո դե Կոնդե ամրոցի շրջակա տարածքը, նշում է Spletnik.ru-ն:
Հետաքրքրասեր պապարացիները, սակայն, կարողացել են «անմահացնել» հարսանեկան արարողության առաջին հյուրերին, և, ամենակարևորը՝ Հալի Բերիի ավտոմեքենան՝ ռետրո ոճով, ձյունաճերմակ, գեղեցիկ զարդարված:
Լուսանկարներում երևում է նաև մեքենայի հետնամասում նստած հարսնացուն, ով կրում է բաց ուսերով, ոսկեկար սպիտակ զգեստ:











































