Սիրիայի ԱԳՆ-ն հանդես է եկել թուրքական զորքերի գործողությունների դատապարտմամբ, որոնք հատել են երկու երկրների սահմանը և ներթափանցել սիրիական տարածք։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
«Դամասկոսը դատապարտում է թուրքական տանկերի անցումը սիրիական հող՝ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի քողի ներքո»,- ասվում է հայտարարությունում։
ԱԳՆ-ն նշում է, որ Սիրիան դիտարկում է նման գործողությունները որպես իր ինքնիշխանության անթաքույց խախտում։
Գերատեսչությունը նաև մեղադրել է Թուրքիային՝ ԴԱԻՇ-ի ծայրահեղականներին «այլ ահաբեկչական խմբերով» փոխարինելու նպատակով ներխուժման համար։









































