Եգիպտոսի ժամանակավոր կառավարության կազմում կընդգրկվեն մոտ 30 նախարարներ: Այս մասին հայտարարել է վարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուին:
Ալ-Բաբլաուիի խոսքերով՝ առաջիկա 2 օրերին նախարարական պաշտոնների թեկնածուների հետ կանցկացվեն խորհրդակցություններ:
«Հնարավոր է՝ կաբինետի վերջնական կազմի մասին հայտարարվի երեքշաբթի կամ չորեքշաբթի»,- ասել է նա՝ նշելով, որ ինքը կունենա 2 խորհրդական:
«Ալ-Յաում աս-Սաբիա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ ԱԳ նախարար կդառնա ԱՄՆ-ում Եգիպտոսի նախկին դեսպան Նաբիլ Ֆահիմը: Իսկ ավելի վաղ տեղեկացվում էր, որ այդ պաշտոնը կպահպանի գործող նախարար Մուհամմադ Կամել Ամրը:









































