Օգոստոսի 22-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է ընդունել մասնակցել Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրություններին։ Կուսակցությունը ներկայանալու է սեփական ցուցակներով:
«Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակները ավագանու ընտրությունների համար Վանաձորում կներկայացվեն Օգոստոսի 24-ին, իսկ Գյումրիում՝ օգոստոսի 26-ին:
Այդ մասին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը։









































