Կալիֆոռնիա նահանգում ստեղծվել է ավելի քան 350 հազար դոլար արժողությամբ տնային բար, գրում է Wall Street Journal-ը:
Պարբերականի տվյալներով՝ 1990թ. ամուսնացած զույգը գնել էր մոտ 2 հազար քմ տարածքով տուն ու չգիտեր՝ ինչ անել այդ տարածքը, երբ կմեծանար նրանց որդին:
Ամուսինը ցանկանում էր տեղափոխվել, սակայն կինը նրան համոզում էր մնալ ու նրան է հատկացնում մի մեծ սենյակ՝ իր սեփական բարն ստեղծելու համար:
43-ամյա տղամարդը նշում է, որ «դա հանգիստ է իր իսկ տանը, դա Լաս Վեգասի մի կտորն է»:
Նրանց 21-ամյա որդին բարն անվանում է տնային ակումբ:
Չի նշվում, թե որքան ալկոհոլ է պահվում բարում:









































