Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են համատեղ զորավարժություններ՝ ուղղված հյուսիսկորեական հարձակումը հետ մղելուն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ulchi Freedom Guardian զորավարժություններին մասնակցում են 25 հազար ամերիկացի և ավելի քան 50 հազար հարավկորեացի զինվորներ ու սպաներ։ Հաշտեցման հարցերով ՄԱԿ-ի ռազմական հանձնաժողովը Փխենյանին հայտնել է, որ զորավարժությունները Հյուսիսային Կորեայի դեմ սադրանք չեն։ Այդուհանդերձ, հյուսիսկորեական ղեկավարությունը գնահատել է դրանք որպես ներխուժման նախապատրաստություն։









































