Կիևում Սվյատոշինսկի շրջանի միլիցիայի վարչության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները միլիցիոներների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, հաղորդում է Interfax-ը:
Ցուցարարների հետ բախումների ժամանակ տուժել են միլիցիայի 6 աշխատակիցներ: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել տարբեր վնասվածքներով և թունավորումներով:
Իրավապահների հետ բախումներին մասնակցել է մոտ 60 մարդ, որոնք փորձել են քանդել արգելապատնեշն ու ներխուժել միլիցիայի շենք:
Անկարգությունները ծագել են այն բանից հետո, երբ միլիցիան փորձել է քշել առևտրականներին, որոնք առևտուր են արել Կիևի Սվյատոշինսկի շրջանի Զոդչիխ փողոցի շուկայում:










































