Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ քրդական ուժերի հետ Էլ-Հասակե քաղաքում կրակի դադարեցման մասին համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ զինադադարը քննարկվել է 2 օր: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների դադարեցման և քրդերի գրաված բոլոր դիրքերի՝ սիրիական կառավարության վերահսկողության տակ վերադարձնելու մասին: Կողմերը նաև որոշում են ընդունել բոլոր տուժածներին Քամիշլի քաղաք տեղափոխելու մասին:
Այդպիսով, Սիրիայում զինադադարին միացած բնակավայրերի թիվը հասել է 444-ի:









































