Սիրիայում և Իրաքում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար Սթիվեն Թաունսենդը Մոսկվային և Դամասկոսին նախազգուշացրել է, որ ամերիկյան զորքերը սպառնալիք զգալու դեպքում կպաշտպանվեն,- հայտնում է CNN-ը:
Թաունսենդը ավելացրել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին զգուշացրել է իրենց ուժերի գտնվելու վայրի մասին:
«Մենք ռուսներին հայտնել ենք, թե մենք որտեղ ենք գտնվում, նրանք մեզ ասել են, որ տեղեկացրել են սիրիացիներին: Ես պարզապես կասեի, որ մենք կպաշտպանվենք սպառնալիք զգալու դեպքում»,- ասել է ամերիկացի հրամանատարը:
Այդ կերպ է Թաունսենդը արձագանքել Սիրիայի Էլ-Հասակա քաղաքի օդային տարածքի միջադեպին:









































