Ճապոնիայում ԱՄՆ նոր դեսպանը կդառնա հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդու դուստր Քերոլայնը: 55-ամյա Քենեդու թեկնածությունն այդ պաշտոնում արդեն հաստատված է՝ հայտնում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը:
Այս մասին առաջին տեղեկությունները հայտնել էին դեռևս ապրիլին: Այդ ժամանակ Ճապոնիայի կառավարությունը լավատեսությամբ է ընդունել այդ նորությունը: «Կարծում եմ, որ դա կլինի մեծ իրադարձութուն և կխորացնի ԱՄՆ-ի հետ մեր սերտ հարաբերությունները»,- հայտարարել էր նախարարի կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան:
Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականին, երբ նրա միակ դուստրը 5 տարեկան էր: Նա ստացել է իրավաբանական կրթություն և հայտնի է որպես գրող, պաշտոններ է զբաղեցնում մի շարք ոչ կոմերցիոն կազմակերպությունների ղեկավարությունում: Քերոլայնն ակտիվորեն աջակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային 2008-ի, 2012-ի նախընտրական արշավներում:








































