Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիամոնին այսօր հրամանագիր է ստորագրել տեղի ընդդիմության ղեկավարներից մեկին՝ Սամ Ռենսիին ներում շնորհելու մասին, որը վերջին մի քանի տարիների ընթացքում ստիպված էր եղել բնակվել երկրի սահմաններից դուրս՝ դատական հետապնդման պատճառով: Այս մասին հաղորդում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը:
Այս որոշումը Ռենսիին թույլ է տալիս հայրենիք վերադառնալ մինչև հուլիսի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի նաև նրա կուսակցությունը: Ռենսին, սակայն, չի կարող պայքարել խորհրդարանում տեղ ունենալու համար: Համաձայն երկրի օրենսդրության՝ ընտրության մասնակիցները պետք է ներմամբ ազատված լինեն դատական հետապնդումից ոչ ավելի ուշ, քան դրանց տեղի ունենալուց 7 ամիս առաջ:
Նշենք, որ 2010-ին Ռենսին դատապարտվել է 10 տարվա բանտարկության՝ իր կուսակցության կայքում «Կամբոջա պետության վարկանիշը վատաբանող նյութեր» տեղադրելու համար: Դատարանի վճիռը հրապարակելուց հետո Սամ Ռենսին ստիպված է եղել լքել երկիրը և բնակվել Ավստրալիայում:









































