Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է մնալ «նորմանդական ձևաչափում»՝ ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սավսան Չեբլին։
«Չնայած այն ծանր դրությանը, որում մենք գտնվում ենք, չնայած այն հետընթացներին, որոնք մենք պարբերաբար վերապրում ենք, անհրաժեշտ է անել ամեն բան և մնալ «նորմանդական ձևաչափում» Մինսկի համաձայնագրերի իրագործան համար»,- ասել է Չեբլին։
Նա հավելել է, որ գերմանական կողմը նախկինի պես անբավարար է համարում Դոնբասի հարցով Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ կատարված աշխատանքը։







































