Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի վրայից պատժամիջոցները հանելու պատճառ չի տեսնում, քանի որ Մինսկի համաձայնագրերի բոլոր պայմաններն այդպես էլ չեն իրագործվել։ Այս մասին նա հայտարարել է RedaktionsNetzwerks Deutschland-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին լուրջ ճգնաժամ է առաջացրել։ «Եվրոպան պետք է արձագանքի բազային սկզբունքների խախտմանը»,- նշել է Մերկելը։
Նա հավելել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ իրենց ուժերի ներածի չափով աշխատում են՝ ստիպելու Ուկրաինային և Ռուսաստանին պահպանել Մինսկի համաձայնագրերը՝ չնայած բոլոր դժվարություններին։








































