Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ իր թիմի գլխավոր տրանսֆերաին նպատակն ընթացիկ ամռանը եղել է «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան:
«Մենք բանակցություններ վարել ենք «Չելսի»-ի հետ: Ցանկանում էինք վերադարձնել Դիեգո Կոստային, սակայն համաձայնության հասնել չհաջողվեց», – ասել է Սիմեոնեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիեգո Կոստան հայտարարել էր, որ երջանիկ է զգում իրեն «Չելսի»-ում և չի պատրաստվում հեռանալ Լոնդոնից:






































