Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարան

Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն` Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան: Ճեմարանում այժմ ուսանում են 55 սաներ Հայաստանից, Իրաքից և Իրանից:

Ճեմարանի տեսչությունն ու սաներն Ամենայն Հայոց Հայրապետի այցին մեծ խանդավառությամբ և հուզմունքով էին սպասում: Այս բերկրալի առիթով տեղի ունեցավ հանդիսություն և ընդունելություն:

Հանդիսությունը սկսվել է Տերունական աղոթքով, ապա հնչել են Հնդկաստանի, Հայաստանի և ճեմարանի օրհներգերը:

Բարիգալստյան խոսքով հանդես է եկել հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանը` ճեմարանի նկատմամբ դրսևորվող մշտական ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար տեսչության, դասախոսական կազմի և աշակերտության անունից խորին երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին: Հայր Մովսեսը տեղեկություններ փոխանցեց նաև 1821 թ. հիմնադրված և Սփյուռքում ցայսօր գործող ամենահին կրթօջախի գործունեության և աշակերտների ունեցած հաջողությունների մասին:

Ցերեկույթի ընթացքում ճեմարանի սաները հանդես եկան ազգային երգ ու պարով և գեղեցիկ բեմականացմամբ:

Հանդիսության ավարտին իր օրհնության խոսքը ներկաներին ուղղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը մասնավոր իր գնահատանքը հայտնեց հնդկահայոց հոգևոր հովիվ և ճեմարանի կառավարիչ Հայր Մովսեսին, Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության անդամներին, ճեմարանի տեսչական կազմին, ուսուցիչներին և սաներին՝ գոհունակությամբ ընդգծելով հայրապետական նախորդ այցելությունից հետո ճեմարանի կյանքում արձանագրված առաջընթացն ու ձեռքբերումները:

Նորին Սրբությունը մեծապես կարևորել է պատմական կրթական հաստատության առաքելությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում` հորդորելով նույն նախանձախնդրությամբ և ջանադրությամբ շարունակել կերտել փառքը Հայոց Մարդասիրական ճեմարանի և ազգին պարգևել հայրենասեր ու եկեղեցանվեր հայորդիներ:

Օգոստոսի 18-ին Գարեգին Բ Հայրապետը հանդիպումներ ու առանձնազրույցներ է ունեցել Ճեմարանի տեսչության և ուսուցչական կազմի հետ: Նորին Սրբության մասնավոր թելադրությունն էր` ամեն ջանք գործադրել ճեմարանի կրթական մակարդակն ամենաբարձր աստիճանին հասցնելու համար:

Նույն օրը Նորին Սրբությունը մտերմիկ ու երկար հանդիպում է ունեցել աշակերտների հետ` զրուցելով նրանց առօրյայից, կրթական գործընթացից և հուզող խնդիրներից: Վեհափառը պատանիներին հորդորեց առավել ջանասիրությամբ գիտելիքներ ամբարել և հավատարիմ մնալ իրենց հայրենի ավանդներին՝ ազգի արժանավոր զավակներ դառնալու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ճեմարանի կառավարիչ Հայր Սուրբի և կառավարչի օգնական Բարեշնորհ Վարազդատ սարկավագ Քոչարյանի, շրջել է ու մանրամասն ծանոթացել ճեմարանի և սաների կեցության պայմաններին` անհրաժեշտ ցուցումներ տալով դրանք առավել բարվոք դարձնելու համար:

Այցի օրերին Նորին Սրբությանը ուղեկցում էին Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության ավագ անդամներ տիար Սունիլ Սոբթին և տիկին Սյուզան Ռուբենը:

Jemaran 1

Jemaran 2

Jemaran 3

Jemaran 4

Jemaran 5

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում