L’Equipe-ի փոխանցմամբ՝ Էդինսոն Կավանին շուտով կհամալրի Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի շարքերը:
Երկուշաբթի օրը ֆուտբոլիստը կժամանի Փարիզ, բուժզննում կանցնի և երեքշաբթի օրը պաշտոնապես կներկայացվի որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Ֆինանսական մանրամասների մասին տեղեկություններ չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Լոնդոնի «Չելսի»-ն: Ուրուգվայցի հարձակվողի հրաժարագինը կազմում է 63 մլն եվրո:








































