Friday, 19 06 2026
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն

Խոսքի ազատության տեռոր է. ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը՝ ԱՄՆ դեսպանատան որոշման մասին

«Ամեն բան սկսվել է նրանից, որ այս տարվա մայիս ամսին ինձ հետ կապվել են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, առաջարկել են մասնակցել Open World 2016 ծրագրին։ Ես իմ համաձայնությունը տվել եմ, այնուհետև հանդիպել եմ դեսպանատան աշխատակիցների հետ, շփվել ենք։ Որոշ ժամանակ անց ինձ ուղարկել են application form կոչվածը, լրացրել եմ, ուղարկել եմ նրանց։ Բայց երեկ «Հրապարակ թերթից տեղեկանում եմ, որ հաշվի առնելով ֆեյսբուքյան իմ որոշ գրառումներ՝ որոշում է կայացվել ինձ մասնակիցների ցանկից հանել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը երեկ գրել էր, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահի ընտրություններին տեղի իշխանությունները տարբեր երկրներից դիտորդներ են հրավիրել ԱՄՆ։ Հայաստանից ԱՄՆ պետք է մեկնեն մեկական ներկայացուցիչներ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, «Ազատ դեմոկրատներ»-ից, «Քաղաքացիական պայմանագրից», «Լուսավոր Հայաստան»-ից: Թերթը գրել էր, որ խմբի նախնական կազմում է եղել նաև «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը, սակայն այժմ նրա անունը չկա վերջնական ցուցակում. պատճառը հուլիսյան իրադարձությունների ժամանակ և դրանցից հետո նրա պահվածքն է, ֆեյսբուքյան գրառումները:

Թերթի հրապարակումը կարդալուց հետո Հակոբյանը զանգահարել է դեսպանատուն և պարզել, որ՝ այո, իր անունը հանված է մասնակիցների ցանկից։ Դեսպանատնից պարզաբանել են, որ ծրագրի ուղղությունը չի համապատասխանում իր ֆեյսբուքյան գրառումներին։

«Հասկանում եք՝ խնդիրն ինչումն է, ես երբեք չեմ դիմել ԱՄՆ դեսպանատուն մուտքի վիզայի համար, այս ծրագրին էլ ես չեմ դիմել, իրենք են հրավիրել։ Եվ ստացվում է, որ հրավիրող կողմը իր ծրագրում ինչ-որ բան է փոխում, և հրավիրված մարդուն տեղեկացնում են թերթով կամ ավելի ճիշտ՝ թերթային «սլիվով»։ Ես այդպես էլ չհասկացա, թե դա բարեկրթության որ սահմաններում է տեղավորվում»,- հավելեց Հակոբյանը։

Միհրան Հակոբյանը չի փորձել կոնկրետ պարզաբանում ստանալ իրեն ծրագրից հեռացնելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆեյսբուքն իր անձնական տիրույթն է, որտեղ ինքը հրապարակավ արտահայտում է կարծիքներ և միայն ընկերների համար։ «Ինչ կարծիք որ արտահայտել եմ, շարունակում եմ դրա կրողը լինել: Սա՞ է խոսքի ազատությունը, սա՞ է ԱՄՆ դեսպանատան ազդակը: Սրանից մի հետևություն կարելի է անել՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան չինովնիկները կա՛մ մանր քաղաքական աճպարարությամբ են զբաղված, կա՛մ էլ զինված խմբի ու նրանց ֆեյսբուքյան քֆուրչիների բանդայի թիկունքն են ամուր պահում»:

 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում