ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները, որոնք շրջապատվել էին սիրիական Մանբիջ քաղաքում ընդդիմադիր ուժերի կողմից, վայր են դրել զենքերը քաղաքը լքելու հնարավորության դիմաց։ Այս մասին հայտնում է USA Today-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ ահաբեկիչները հանձնվել են այն բանից հետո, երբ նրանց շրջապատել են ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերը։ Գրոհայինները խաղաղ բնակիչներին օգտագործել են որպես կենդանի վահան, այդ իսկ պատճառով նրանց հեռանալու հնարավորություն տալու որոշում է ընդունվել։
100-200 գրոհայինների շարասյունը լքել է Մանբիջը կոալիցիայի անօդաչուների վերահսկողության ներքո։ Հսկվել է, որպեսզի իսլամիստները չփորձեն քաղաք վերադառնալ։ Գործողությանը հետևել են նաև ամերիկացի զինվորականները։ Հաղորդվում է, որ սա առաջին նման համաձայնագիրն է, որ երբևէ կնքվել է գրոհայինների հետ։









































