2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Հալիս Շեյխ Մուհամմեդը, գտնվելով ԿՀՎ-ի գաղտնի բանտում, զբաղվել է փոշեծծիչների կատարելագործմամբ, որպեսզի չխելագարվի՝ հաղորդում է AP-ն:
Հալիս Շեյխ Մուհամմեդը ձերբակալվել էր Պակիստանում՝ 2003-ին: Ավելի ուշ նա ընդունել էր ԱՄՆ-ում ահաբեկչությունների կազմակերպման իր մեղքը: Ընդհանուր առմամբ նա խոստովանել էր 29 ահաբեկչությունների կազմակերպման հանգամանքը: Ինչպես նշել են լրատվամիջոցները, ենթադրյալ ահաբեկիչը հարցաքննությունների ժամանակ դաժան կտտանքների է ենթարկվել: Ներկա դրությամբ նա Գուանտանամոյի բանտում է:










































