Հուլիսի 11-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունց փողոցի թիվ 2 շենքի 18-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18.22-ին հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1938 թ. ծնված Վարդան Սարգսյանի դին: