Google ընկերությունը 500 մլն դոլար կծախսի իրեն պատկանող Motorola ընկերության Moto X սմարթֆոնի գովազդի համար: Այս մասին իրազեկ աղբյուրը հայտնել է ամերիկյան գործարար ԶԼՄ-ներին՝ փոխանցում է ABC-ն:
Ինչպես հայտնի է դարձել՝ Moto X-ին կաջակցեն ԱՄՆ-ի բոլոր խոշոր բջջային օպերատորները:Սմարթֆոնը հասանելի կլինի մի քանի գունային տարբերակներով, իսկ հետևի պանելին հնարավոր կինի տեքստ կամ նկար պատկերել:
Արտադրողի կողմից տեղադրված ծրագրերն ու հավելվածները կսահմանափակվեն՝ սարքի հիշողությունը չզբաղեցնելու համար: Սմարթֆոնները կարտադրվեն Տեխաս նահանգի Ֆորտ-Ուորտ քաղաքում:
Motorola-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:








































