«Հրապարակ» օրաթերթի խմբագրականում այսօր կարդում ենք.
«Երեկ տեղեկացանք, որ վարչապետ Տիգրան Աարգսյանը մեկնում է Իսպանիա: Բոլորին հայտնի են նրա վաղեմի կապերն այդ եվրոպական երկրի հետ: Տարիներ շարունակ, ասում են, մի ոտքը Իսպանիայում էր, մեկը՝ Հայաստանում, քանի որ ընտանիքը հիմնականում այնտեղ էր ապրում: Չար լեզուներն ասում են՝ զավակներն Իսպանիայի քաղաքացիներ են, այնտեղ ունեցվածք ունի, կապեր, և եթե այստեղ գործերը վատանան, կրկին կմեկնի, այս անգամ՝ գուցե ընդմիշտ:
Մի պետություն, որի վարչապետի աչքը, այսպես ասած, «դուրս է»: Որի քաղաքապետն ազատվում է աշխատանքից այլ երկրում բարձր վարձատրվող աշխատանք ստանալու պատճառով: Որի ընտրյալ գյուղապետը հրաժարական է տալիս ու մեկնում ռուսական խոպան: Որի մտավորականն ու ինժեները, բժիշկն ու ուսուցիչը երազում են արտագաղթելու մասին… նման երկրին ոչ մի լավ բան չի կարող սպասվել…»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:









































