Ցանցահենները կոտրել են Android-ի հավելվածը, որտեղ պարունակվել է Jay-Z-ի նոր՝ Magna Carta Holy Grail ալբոմը: Ինչպես հայտնի է, հուլիսի 4-ին կայացել է ռեփերի նոր հավաքածուի նախնական ներկայացումը՝ հատուկ Samsung Galaxy հեռախոսների օգտատերերի համար:
Ցանցահեններին հաջողվել է հավելվածը կլոնավորել և այնտեղ տեղադրել նախագահ Օբամայի կառավարության քննադատությամբ հաղորդագրություն:
Այդ հարձակումը հերթական բողոքի արտահայտությունն էր՝ կապված ամերիկյան իշխանությունների կողմից բնակչությանը հետևելու ծրագրի հետ, որը բացահայտել էր ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Հենց Jay-Z-ին ոչ մի կերպ չի մեկնաբանել հաքերների հարձակումը:









































