L’Equipe-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստվում է 60 մլն եվրո առաջարկել Մադրիդի «Ռեալ»-ին՝ Մեսութ Օզիլի տրանսֆերի դիմաց:
Ֆրանսիական ակումբի ղեկավարները հուսով են, որ Անչելոտին մեկնարկային կազմից դուրս կթողնի գերմանացի կիսապաշտպանին և կվստահի Կակային, որի հետ երկար ժամանակ աշխատել է «Միլան»-ում: Բացի այդ, ակումբը շուրջ 27 մլն եվրո է ծախսել Իսկոյի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:
«Ռեալ»-ի ղեկավարությունը, մասնավորապես նախագահ Ֆլորենտինո Պերեսը չեն պատրաստվում հրաժարվել Օզիլի ծառայություններից:









































