Կառավարությունում այսօր հաստատման կդրվի Սյունիքի նոր մարզպետի՝ Վահե Հակոբյանի նշանակման հարցը: Վերջինս ՀՀԿ խորհրդի անդամ է, Ազգային ժողովի պատգամավոր:
Կառավարության որոշումն, ըստ օրենքի, կներկայացվի ՀՀ նախագահի հաստատմանը:
Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրաժարական էր ներկայացրել` իր տան մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո:








































