ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը համաձայնել է Վենեսուելայի նախագահի քաղաքական ապաստանի առաջարկին: Այդ մասին Twitter-ում գրել է Ալեքսեյ Պուշկովը՝ Պետական դումայի Միջազգային գործերի հանձնաժողովի ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Սնոուդենին «հումանիտար ապաստան է սպասվում Բոլիվարի ու Չավեսի հայրենիքում»:
Քաղաքական ապաստան տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարել են նաև Նիկարագուան և Բոլիվիան:









































