«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտին հուսով է, որ առաջիկա մրցաշրջանում թիմը շատ ավելի լավ ելույթ կունենա, քան նախորդում:
«2012/13 թվականների մրցաշրջանը շատ ծանր ընթացք ունեցավ: Անշու´շտ, առաջիկայում պետք է ավելի լավ հանդես գանք: Թիմի ֆուտբոլիստները ցանկանում են հաղթանակներ տանել: Մենք ուզում ենք վրեժխնդիր լինել նախորդ մրցաշրջանի համար:
Կարծում եմ` նոր գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան անմիջապես կհասկանա ակումբի փիլիսոփայությունը»,-Sky Sports-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքը:







































