Օլիմպիական խաերի պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիկ Մայքլ Ֆելփսը պատմել է ընթացիկ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում իր ծրագրերի մասին:
«Շատ եմ ցանկանում լինել առաջին մարզիկն օլիմպիական խաղերի պատմության մեջ, ով 30 տարեկանից մեծ հասակում օլիմպիական խաղերում անհատական մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել: Դա ֆանտաստիկ կլինի:
Ցանկանում եմ 4 ոսկե մեդալ նվաճել ԱՄՆ-ի համար: Այս ցանկությունս չի փոխվել: Լոնդոնի օլիմպիական խաղերում ցանկանում էի 200 մետր տարածության բաթերֆլայ մրցմանը պահպանել չեմպիոնի տիտղոսը, բայց պարտվեցի:
Ոչ ոք ինձ վրա ավելի մեծ ճնշում չի գործադրում, քան ինքս»,- օլիմպիական խաղերի 18-ակի չեմպիոնի խոսքերը մեջբերում է Die Welt-ը:







































